Ավտոկոմպլեքս ընկերությունը հանդիսանում է մեքենաների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացված ընկերություն, որը ունի երկար տարիների ձեռք բերված աշխատանքային փորձ և հմտություններ։ Մեր կազմակերպության միջոցով կարող եք ձեռք բերել մեքենաներ ԱՄՆ-ի, և այլ ավտոաճուրդներից, ինչպես նոր, այնպես էլ չնչին վնասվածքներով: Մասնակցելով ավտոաճուրդներին մեր պրոֆեսիոնալ թիմը օգնում է հաճախորդին ձեռք բերել մեքենաներ շուկայական արժեքից 30-40% մատչելի՝ ստեղծելով հետ վերադարձի հնարավորություն ։
Մեր կազմակերպությունը հնարավորություն է տալիս գնել մեքենա նաև ապառիկ տարբերակով՝ աստիճանաբար վճարման հետևյալ փուլերով՝
1․ Մեքենան գնելուց հետո 1 օրվա ընթացքում վճարվում է մեքենայի արժեքը և աճուրդի կայքի մասնակցության վճարը։
2․ 45 օրվա ընթացում վճարվում է տեղափոխման վճարը և ծառայությունների միջնորդավճարը։
3․ Ավտոմեքենայի ներմուծման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո 3 օրվա ընթացում վճարվում է մաքսատուրքը, ԱԱՀ և բրոքերական ծառայության վճարները։ Մեր մասնագետների օգնությամբ կատարվում է տեղափոխման և մաքսազերծման ամբողջ գործընթացը, վնասված մեքենաների դեպքում օգնում ենք նաև ձեռք բերել ձեր մեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերը։